Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վատիկանը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել

Վատիկանը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել
24.02.2015 | 12:49

Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել՝ հայտնում է Ռադիո Վատիկանը։ Փետրվարի 21-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1- ինը առանձնազրույց է ունեցել Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Անջելո Ամատոյի հետ, որի ընթացքում հաստատել է Արևելյան եկեղեցիների ժողովի կարդինալների դասի ու եպիսկոպոսների լիագումար նիստի դրական վճիռը՝ հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսիոփա Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» շնոհելու մասին։

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ